ՀԵԾԱՆԻՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։ Առաջին երկանիվ հեծանիվները երևացին 19-րդ դարի սկզբներին։ 1817 թվականին բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը,



  որը նա անվանեց՝ «մեքենա վարելու համար»
 (Laufmaschine) 1818 թվականին իրագործեց առաջին ինքնագնացը (самокат)։ Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից Էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում Էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ, առաջին անիվին ամրացված շարժաթև և ոտնակ։ Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անիվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ)։ մեր ժամանակների հեծանիվներին նման առաջին հեծանիվը ստեղծվեց անգիացի՝ Ջեյմս Քեմպ Ստարլիի կողմից 1884 թվականին, այն կոչվում էր Ռովեր (Rover, «Скиталец»)։

19-րդ դարի վերջում հեծանիվի կառուցվածքին 

ավելացվեցին շղթայական փոխանցում, 

գնդառանցքակալներ (1877), պնևմատիկ դողեր (1889), 

ազատ ընթացք (1894), փոխանցումների փոխարկման 

մեխանիզմ (1899)։


Սկսվեց հեծանիվի արդյունաբերական 

արտադրությունը։ 

Այդ նույն ժամանակ հեծանիվը սկսեց կիրառվել 

ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և 

հանդերձանք փոխադրելու և կապի միջոց, եվրոպական 

երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային 

վաշտեր։

Taron Lukashin
Taron Lukashin

Arhitect Blogger Templates

ՆԱԽՈՐԴԸ
« Prev Post
ՀԱՋՈՐԴԸ
ՀԱՋՈՐԴԸt »
ցուցադրել մեկնաբանությունները